Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ինչու են ՀՀԿ ԳՄ խորհրդի ժամանակ բերանները «ջուր առնում»

Ինչու են ՀՀԿ ԳՄ  խորհրդի ժամանակ  բերանները «ջուր առնում»
28.03.2014 | 00:27

Այն, որ ՀՀԿ խորհրդի նիստերն անցնում են առանց բուռն քննարկումների, բանավեճերի, վաղուց հայտնի է: Մարդիկ նախագահի մոտ վատամարդ չեն ուզում լինել և գերադասում են թաքցնել իրական մտահոգությունները, սակայն իրականում սա «արջի ծառայություն» է երկրի նախագահին:
Վերջերս ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրը դժգոհություն հայտնեց այն առնչությամբ, որ տարբեր կառույցներ ու օղակներ ներկայացնող խորհրդի անդամները նիստերի ժամանակ բերանները «ջուր են առնում» ու ոչ մի հարց, մտահոգություն, խնդիր չեն ներկայացնում նախագահի դատին, չէ՞ որ առաջին դեմքից կարող են այդ հարցերի պատասխանները ստանալ և հասկանալ` որո՞նք են խնդրի լուծման ճանապարհները: Գուցե մտավախություն ունեն, որ կզրկվեն պաշտոնից, դրա համար էլ լռո՞ւմ են` հարցրինք։ Նույն աղբյուրը բացասական պատասխան տվեց, հավելելով, որ նախագահը սովորաբար հանդարտ լսում է, արտահայտություններ իրեն թույլ չի տալիս, ավելին, նիստի ավարտից հետո մի քանի անգամ կրկնում է` հարցեր չունե՞ք, բայց ոչ մի ծպտուն: Այսպես էլ անխոս, միաձայն անցնում են բոլոր որոշումները, իսկ որ ավելի վատ է, նիստից հետո «չխոսկաններն» իրենց մերձավորների մոտ գանգատվում են, թե ինչու այս հարցն այսպես չլուծվեց, մյուսն էլ` այնպես:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ